• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց Ցեղասպանւթյան 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում

24 ապրիլի, 2022

Ապրիլի 24-ին Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ, որոնց կապակցությամբ դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Ամստերդամ, Ալմելո և Ասսեն քաղաքներ։

Ամստերդամում ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողությանը մասնակցեց քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, ներկա էին խորհրդարանի պատգամավորներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Քաղաքապետն իր խոսքում նշեց, որ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության մերժումը նման է արդեն իսկ գոյություն ունեցող անտանելի ցավի վրա դիտավորյալ ևս մեկ նոր ցավ ավելացնելուն։ 

Ալմելոյի հիշատակի մոջոցառմանը ներկա էին քաղաքային խորհրդի անդամները՝ քաղաքապետ Արիեն Խերիթսենի գլխավորությամբ, հայկական կառույցների ներկայացուցիչներ։ Քաղաքապետն իր խոսքում օգտագործեց ցեղասպանություն բառը՝ նշելով, որ մարդկության դեմ իրականցաված ոճրագործությունները չճանաչելը ծնում է նոր հանցագործություններ։

Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը մասնակցելու նպատակով  Նիդերլանդների կառավարությունը  գործուղել էր պետական քարտուղար Մաարտեն ֆան Օիենին։ Նիդերլանդների  պատվիրակության մաս է կազմել նաեւ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Դոն Սեդերը։

Լյուքսեմբուրգի Chapelle du Glacis եկեղեցում տեղի ունեցավ տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ պատարագ, որին ներկա գտնվեց Լյուքսեմբուրգի արքեպիսկոպոս կարդինլ Ժան-Կլոդ Հոլեղիշը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: